նորություններ
21.07.2026

Սև Օհանյանն այցելեց ARARAT թանգարան

Սև  Օհանյանն այցելեց ARARAT թանգարան

Ամերիկահայ կինոպրոդյուսեր, սցենարիստ Սև Օհանյանն իր հայրիկի հետ այցելեց ARARAT Թանգարան։ Հիշեցնենք, որ Սև Օհանյանի «Մեղսավորները» ֆիլմն այս տարի ներկայացվել է «Օսկար»-ի ռեկորդային 16 անվանակարգում և արժանացել ամերիկյան կինոակադեմիայի մի քանի բարձրագույն մրցանակի:

Այցի ընթացքում հյուրերը բացահայտեցին ARARAT հայկական կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը։ Սև Օհանյանը կանգ առավ նաև ARARAT-ի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի երկարամյա համագործակցությունը խորհրդանշող տակառի մոտ, այնուհետև շարունակեց այցն հնացման մառանի այլ հատվածներում՝ ծանոթանալով ARARAT-ի վարպետության պատմությանը։ Այցն ավարտվեց ARARAT հայկական կոնյակների համտեսի ծիսակարգով։