ARARAT Պատմություն

Առաջին հայկական կոնյակի
կենսագրությունը`առատաձեռնության, սեփական աշխատանքի
հանդեպ կրքի և հմտության պատմություն:

1887 Սկիզբ
Beginning
Հայաստան, XIX դարի
երկրորդ կես

«Գինեգործության բանբեր» ամսագրի գլխավոր խմբագիր և հիմնադիր Վասիլի Թաիրովը ոգեշնչում է իր եղբորը՝ վաճառականների առաջին միության վաճառական Ներսես Թաիրյանին, սկսել կոնյակի արտադրություն`ըստ դասական ֆրանսիական տեխնոլոգիայի ՝ օգտագործելով տվյալ ժամանակաշրջանի ամենաարդիական սարքավորումները:

Նախկին ամրոցի տեղում կառուցված ոչ մեծ քարե շինությունում եղբայրները տեղադրում են Ֆրանսիայից բերված շարանտային տեսակի ալամբիկներ

Թաիրովները կատարելագործում են յուրահատուկ տեխնոլոգիան և այն հարմարեցնում Հայաստանի բերքառատ հողի բնական յուրահատուկ հնարավորություններին: Նոր մակարդակի հասնելու և երկրի սահմաններից դուրս հայտնի դառնալու համար` հաստատված արտադրությամբ ձեռնարկությունը ХХ դարի սկզբին միանում է ամբողջ Ռուսական կայսրությունում հայտնի «Շուստով և որդիներ» գործընկերությանը:

1902 Առաջին
ճանաչում
First recognition

1900թ․-ին արտադրությունում սկսում են աշխատել տաղանդավոր թորող Կիրիլ Սիլչենկոն և տաղանդավոր ինժեներ և կուպաժի վարպետ Մկրտիչ Մուսինյանցը, ում վիճակված էր ստեղծել կուպաժավորված խաղողի առաջին ապրանքանիշային կոնյակը:

Fine Champagne Select
«Ֆին-շամպայն ընտիր»-ն իր անունը ստանում է դասական ֆրանսիական կոնյակի հայրենիքի պատվին:

Բորդոյում ցուցահանդեսի պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատում ըմպելիքը՝ հաստատելով բարձր որակը և դրա լիարժեք համապատասխանությունը կոնյակի խիստ չափորոշիչներին:

Արտադրությունն ընդլայնվում է: Ընկերությանը հաջողվում է զգալիորեն ընդլայնել իր աշխարհագրությունը` շնորհիվ կառուցված երկաթուղու: «Շուստով և որդիների» գործընկերության կոնյակը մեծ համբավ էր վայելում հատկապես ստեղծագործ մտավորականության և մայրաքաղաքի էլիտայի շրջանում:

1914 Փոփոխությունների
ժամանակաշրջան
Time of change
Առաջին համաշխարհային պատերազմը շատ բաների վրա ազդեց:

Պատերազմի սկսելուն պես Ռուսական Կայսրությունը «չոր օրենք» է սահմանում, սակայն ձեռնարկությունում և խաղողի այգիներում կյանքը կանգ չի առնում: Աշխատակիցներն անում են ամեն ինչ` գործարանը սնանկացումից և ոչնչացումից փրկելու համար: Այդ ժամանակահատվածում Մկրտիչ Մուսինյանցն ավերածություններից անձամբ է փրկում սպիրտների յուրահատուկ հավաքածուն` հնարավորություն ընձեռելով հետագայում վերսկսել արտադրությունը:

Հեղափոխական տարիներին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության հատուկ հրամանագրով պետականացվում են երկրի կոնյակի գործարանները:

Խորհրդային Հայաստանը գործարանը վերափոխում է գինու և կոնյակի տրեստի` միավորելով երկրի գինեգործության ողջ արդյունաբերությունը:

Եվ նույնիսկ մեծ վերափոխումների շրջանում հայկական կոնյակը շարունակում է ոգեշնչել ստեղծագործողներին՝ արտացոլվելով նրանց անմահ գործերում:

Այնուհետև, ոսկե սրահների լույսի ներքո, մոռանալով քնելու սովորությունը, գիշերը անցկացրեք՝ հայացքը սևեռելով դեղին աչքերով կոնյակին։

ARARAT
1937 Հայաստանի
հպարտություն
The pride of Armenia
Գործարանում աշխատանքի է ընդունվում Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ Մարգար Սեդրակյանը

Արդեն մի քանի տարի անց վարպետը ստեղծում է իր առաջին ապրանքանիշային կոնյակը` «Հոբելյանականը»: Իր հայրենիքն ու հայրենի ժառանգությունը կրքոտ կերպով սիրող Սեդրակյանը հաջորդ խառնուրդը հպարտորեն անվանում է «Հայաստան»:

Երկրի հնագույն մայրաքաղաքի պատվին իր անունն է ստանում «Դվինը»: Այս կոնյակն առանձնանում է ընդունվածից ավելի թնդությամբ: Ասում են, որ այն հատկապես շատ է դուր եկել Բրիտանիայի վարչապետին, ով այն համտեսել է խորհրդային ղեկավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի բանակցությունների ժամանակ:

Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի անունն է տրվել «Երևան» կուպաժին: 57 աստիճան թնդությամբ կոնյակը ստեղծվում է հատկապես բևեռային արշավների համար, ինչի մասին այն ժամանակ անընդհատ գրում էին թերթերը:

Մարկար Սեդրակյանն ստիպեց աշխարհին ընդունել, որ կոնյակը խոսում է հայերեն

ARARAT
New factory
նոր գործարան
Construction of a new factory building
Գործարանի նոր շենքի կառուցում

Արտադրությունն ընդլայնվում է և 1940-ականների վերջին սկսվում է Հրազդան գետի ափին գտնվող բլրի վրա կառուցվող գործարանի նոր կոթողային շենքի շինարարությունը: Նախագծի հեղինակը ճանաչված ճարտարապետ Հովհաննես Մարգարյանն է:

1957 Լեգենդների
ծնունդ
Մեծ երկրի տնտեսական վերելքի ժամանակաշրջանն անդրադառնում է նաև ARARAT կոնյակներին:

ARARAT բառը նոր իմաստ է ձեռքբերում, իսկ կուպաժների անունները դառնում են նուրբ ճաշակի և անփոփոխ որակի հոմանիշ:

3 և 5 աստղանի կոնյակներն իրավամբ դառնում են ժողովրդական: Եվ Երևանի կոնյակի գործարանի ըմպելիքների պահանջարկը շարունակում է աճել Խորհրդային Միության հանրապետություններում: Այն բավարարելու համար Մարգար Սեդրակյանն ու իր աշակերտները ստեղծում են նոր կուպաժներ, որոնք անմիջապես հայտնի են դառնում:

Շքեղ փաթեթավորմամբ տարեց կոնյակներն այնքան են գնահատվում, որ գրեթե երբեք չեն հանվում բաց վաճառքի. ամբողջը բաշխվում է իշխանության և ստեղծագործական վերնախավի ներկայացուցիչների միջև ՝ դիվանագետներին, կոմպոզիտորներին, ռեժիսորներին:

Պահպանելով յուրահատուկ համն ու բաղադրատոմսը՝ այդ կոնյակներից շատերն այսօր էլ շատ հայտնի են` «Տոնական», «Ախթամար», «Նաիրի», «Անի»:

Նոր կոնյակների պիտակները ստեղծում են հայտնի նկարիչները:

Ararat Akhtamar
Կոնյակ «Ախթամար»
Ստեղծման տարեթիվ 1967
Ararat Nairi
Ararat Nairi
Կոնյակ «Նաիրի»
Ստեղծման տարեթիվ 1967
Կոնյակ «Անի»
Ստեղծման տարեթիվ
1977
Коньяк праздничный
Коньяк праздничный
Կոնյակ «Տոնական»
Ստեղծման տարեթիվ 1957
1998 Վերածնունդ

Երևանի կոնյակի գործարանը մտնում է «Պեռնո Ռիկար» ընկերության միջազգային խմբի կազմի մեջ:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը նորից դառնում է անկախ պետություն:

Մեծ քաղաքական փոփոխությունների և տնտեսության արդիականացման այդ ժամանակահատվածում հայկական կոնյակի արտադրությունը վերածնվում է նոր ուժերով:

ARARAT-ի նախաձեռնության և ջանքերի շնորհիվ`պետությունը ստեղծում և ընդունում է խիստ կանոնակարգ, ըստ որի հայկական կոնյակը պարտադիր պետք է արտադրվի միայն Հայաստանում, և պետք է օգտագործվեն միայն Հայաստանի հողում աճող խաղողի տեսակները:

2010 Լեգենդար
կոնյակ
A legendary brandy
Տասնամյակի սկզբում ներկայացվում է ARARAT-ի նորացված տարբերանշանը, որի վրա իր թևերն է պարզում շարունակ վերածնվող Փյունիկը` հայկական կոնյակի որակի խորհրդանիշը:

Նրա նման` 2011 թվականին կոնյակների շարքում վերածնվում է նաև լեգենդար «Դվին» կուպաժը:

2010 թվականին արդեն ARARAT-ը պրեմիում կոնյակի համաշխարհային ապրանքանիշ է` ընդունված և ճանաչված աշխարհի ավելի քան 50 երկրում:

Գործարանը դարձել է խոշորագույն ձեռնարկություններից մեկը, որը կարևոր դեր է կատարում երկրի տնտեսական զարգացման գործում: ARARAT-ը Հայաստանի մշակույթի և իմիջի անբաժան բաղկացուցիչն է:

Ինչպես և նախկինում, ARARAT-ն աջակցում է մշակութային իրադարձություններին ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի հովանու ներքո անցկացվում են գեղարվեստական ​​ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ ​​և կինոփառատոններ:

2021 Նոր դարաշրջան
New ARARAT era
Արձագանքելով ժամանակի մարտահրավերներին՝ ARARAT- ը շարունակում է զարգացնել կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով սպառողի բոլոր համաշխարհային միտումները և համային նոր նախասիրությունները:

Մարգար Սեդրակյանի դարաշրջանում ստեղծված դասական կոնյակներին զուգահեռ, արտադրանքի շարքում անընդհատ հայտնվում են նոր նուրբ կուպաժներ:

Erebuni 50
ARARAT Erebuni 50
սպիրտների հավաքածուի յուրօրինակ ժառանգություն և վարպետության դարավոր ավանդույթներ
Single Cask
Single Cask
յուրօրինակ հագեցած
բաղադրատոմսեր
ARARAT Charlez Aznavour
ARARAT AZNAVOUR
խոր հարգանք ոլորտի որակյալ
մասնագետների փորձի նկատմամբ
ARARAT Apricot
ARARAT Apricot
կոնյակի արդյունաբերության
առաջնագծում լինելու ձգտում
Armenia
ARARAT Armenia
ապրանքանիշի փիլիոսոփայության և
ավանդույթների իմացություն
ARARAT
Դասական կոնյակն այսօր համաշխարհային նոր ճանաչում է վայելում կոկտեյլների տեսքով։
ARARAT Հինգ Աստղ ARARAT ԱԽԹԱՄԱՐ Ararat Nairi
ARARAT պատմությունը շարունակ կերտվում է։ Կոնյակի շարքը նոր դիզայն է ստացել՝ ոգեշնչված հարուստ ժառանգությունից:

Անթերի պարունակությունը ստացել է կատարյալ ձև, որն էլ ավելի լավ է բացահայտում ձեր սիրած ըմպելիքի համը, բույրն ու որակը: Նոր էջեր բացվում են ոչ միայն արտադրության մեջ, այլ նաև յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր իրադարձության ժամանակ, ամեն կենացի հետ՝ որտեղ էլ որ հայտնվի ARARAT-ը: