ARARAT Հինգ Աստղ

Ararat

Հայկական ARARAT հինգ տարեկան կոնյակն ARARAT տեսականու դասական ներկայացուցիչն է: Այս կուպաժի համար օգտագործվում են կոնյակի հատուկ թորվածքներ, որոնք կոնյակին հաղորդում են պայծառ բնույթ և համի խտություն:

Բնութագիր
ծավալ
0,05, 020/0,25, 0,5, 0,70/0,75, 1 լ
թնդություն
40%
հնացում
5 տարի
5
(433 ձայներ)
Գնահատեք այս ապրանքը
Կարեվոր մանրամասներ
Color
Գույն
Գույն

Սաթի գույն` ազնվական ոսկե փայլով: Այն կարծես իր մեջ ամփոփում է արևի ճառագայթները:

Taste
Համ
Համ

Պայծառ, կարամելային երանգներով, իրիսի և տնական թարմ խմորեղենի նոտաներով:

Flavor
Բույր
Բույր

Քաղցր դեղձ և սալոր՝ զուգակցված վանիլի և դարչինի նրբերանգներով:

ARARAT 5 stars
Ընտրեք պահը
ARARAT Հինգ Աստղ

Վայելեք պահը ARARAT Հինգ Աստղ-ով

Ավանդական հինգ տարեկան հայկական ARARAT կոնյակը կարող է ուղեկցել տոնական ճաշկերույթը կամ հանգիստ ընկերական զրույցը՝ բացելով նոր ARARAT պահեր ձեր և ձեր սիրելիների առջև: Այս կոնյակը գերազանց է ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ՝ կոկտեյլների մեջ:

Կատարյալ ձեվ

ARARAT Հինգ Աստղ-ի համտեսման եղանակները

Կուպաժի վարպետներն օգտագործում են սպիրտներ, որոնք ստեղծվել են Արարատյան դաշտի խաղողի հիմքով: Այն իր լավագույն համն է հաղորդում լեգենդար ըմպելիքին: Երկու վեհաշուք գագաթները զարդարում են նվերների ոճային փաթեթավորումը, պիտակը և բուն ARARAT շիշը՝ խորհրդանշելով էտալոնային կոնյակի ծննդավայրը:

կոկտեյլներ

Cascade
Cascade
Բաղադրատոմսում իդելականորեն հավասարակշռված են լիմոնի թթվությունը և տտիպ սուրճը, ARARAT կոնյակն օգնում է նրանց ավելի լավ բացահայտվել ամեն նոր կումի հետ: Շունչդ կտրվում է խմիչքից, ինչպես և Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի տեսարանից:
Sunny desserts
Sunny desserts
Համեղ ալկոհոլային աղանդերը բառացիորեն ճառագում է արևային ջերմություն: Ամենն ի շնորհիվ ծիրաններից, դեղձերից և ARARAT-ի դասական շարքի երիտասարդ կոնյակից բաղկացած հիմքի: Պատրաստման բավականին հեշտ գործընթացը հագեցած է իր անկրկնելի կախարդանքով:
Glamway
Glamway
Գեղեցիկ և նրբաոճ «Glamway» կոկտեյլը բարձր գնահատականի կարժանանա հատկապես կանանց կողմից և կդառնա նորաոճ խնջույքի լիիրավ զարդը:
Armenian 5 O'Clock
Armenian 5 o’clock
Սև թեյ, հայկական ARARAT կոնյակ, ուրց, մեղր և հատապտուղներ՝ իրոք տաք բաղադրիչներ աներևակայելի հարուստ համի և բույրի ներկապնակով: Միասին նրանք դառնում են զարմանալիորեն ջերմացնող տնային խմիչք:
Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք: