ARARAT Շառլ Ազնավուր

ARARAT Charlez Aznavour

ARARAT Charles Aznavour Signature Blend-ի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել մեծ շանսոնյեի ճանապարհը դեպի համաշխարհային համբավ և կատարելություն: Շառլ Ազնավուրը մասնակցել է համտեսին և խառնուրդի համար ընտրել է տարբեր սպիրտներ: Կարող ենք ասել, որ հայկական այս կոնյակը դարձել է Մաեստրոյի հաղթանակի մարմնացումը:

Բնութագիր
ծավալ
0,7 / 0,75 լ
թնդություն
40%
հնացում
25 տարի
5
(93 ձայներ)
Գնահատեք այս ապրանքը
Կարեվոր մանրամասներ
Color
Գույն
Գույն

Խիտ մուգ սաթի, կարմիր ծառի նրբերանգներով և հին ոսկու փայլով:

Taste
Համ
Համ

Չրերի և մատատուկի հարուստ երանգները վերափոխվում են հավասարակշռված վայելքի:

Flavor
Բույր
Բույր

Փնջում զգացվում են հին փայտի, իրիսային կարամելի և շոկոլադի նոտաներ` ստվերված մատուտակ երանգներով:

ARARAT Charles Aznavour
Ընտրեք պահը
ARARAT Charles Aznavour

Վայելեք պահը ARARAT Շառլ Ազնավուր-ով

25 տարվա հնացումը և սպիրտի վինտաժային սորտերի յուրահատուկ համադրությունը կոնյակին հաղորդել են ազնվական բնույթ և թնդություն: Այս էլիտար ըմպելիքն արժանի է հիշարժան նվեր դառնալ ինչպես հայկական կոնյակի գիտակներին, այնպես էլ աշխարհահռչակ երգչի արվեստի երկրպագուներին:

Կատարյալ ձեվ
ARARAT Charles Aznavour

ARARAT Շառլ Ազնավուր-ի համտեսման եղանակները

Այս կոնյակի բաղադրատոմսի յուրաքանչյուր տարր իր իմաստն ունի: 1956 թվականի սպիրտը խորհրդանշում է երգչի հաղթանակը Փարիզում: 1960 թվականի թորվածքը բացահայտում է համաշխարհային հռչակը`կապված Je m’voyais déjà («Ես ինձ արդեն տեսել եմ») երգի հետ: Դասական Une vie d’amour («Հավերժ սեր») հիթը խորհրդանշում է 1981 թվականի սպիրտը: Եվս մեկ կարևոր հանգամանք է վարպետի ինքնագիրը, որը զարդարում է նվերների տուփն ու վայելուչ շիշը:

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք: