ARARAT Otborny

ARARAT ՕՏԲՈՐՆԻ

ARARAT Otborny

ARARAT «Ընտիր» հայկական կոնյակի վերածնունդը ոգեշնչված է մեր հարուստ ժառանգությամբ։ Այն ստեղծվել է 1902 թվականին կուպաժի անվանի վարպետ Մկրտիչ Մուսինյանցի կողմից և դարձել պատմության առաջին հայկական տեսակավոր կոնյակը։

Բնութագիր
ծավալ
0,75 լ
թնդություն
40%
հնացում
Կոլեկցիոն
5
(127 ձայներ)
Գնահատեք այս ապրանքը
Կարեվոր մանրամասներ
Color
Գույն
Գույն

Սաթե հարուստ գույն, որտեղ առկայծում է պղնձագույն փայլը։

Taste
Համ
Համ

Կլորավուն երկարատև համ, որև վերափոխվում է ցիտրուսային և կարամելային նրբերանգների և ավարտվում նուշի անորսալի դառնությամբ։

Flavor
Բույր
Բույր

Բույրը հարուստ է, շատ նուրբ, բայց և ամբողջական՝ նարնջի կեղևի և կաղնու կեղևի նոտաներով:

ARARAT Otborny
Ընտրեք պահը
ARARAT ՕՏԲՈՐՆ

Վայելեք պահը ARARAT Otborny-ով

Լինելով Ֆրանսիայի հեղինակավոր գինեգործական դպրոցներից մեկի շրջանավարտ՝ Մուսինյանցի համար «Ընտիր»-ը դարձավ հայրենիքը մեծարելու միջոց։ Այս կուպաժը փայլուն վկայություն է առ այն, որ Հայաստանի բնության ու անկրկնելի վարպետության միությունը ստեղծում են նշաձող, որն առ այսօր շարունակում է ոգեշնչել կոնյակի իրական գիտակներին:

Կատարյալ ձեվ
ARARAT Otborny

ARARAT Otborny-ի համտեսման եղանակները

«Ընտիր» կոնյակի վերածնունդն առաջին հերթին վկայում է Երևանի կոնյակի գործարանի պատմական ժառանգորդության մասին։ Սա մեր հարգանքն է այդ արժեքավոր ժառանգության հանդեպ, որի մի մասը նաև մենք ենք կազմում։ Կոնյակի այս բացառիկ սպիրտները, որոնք անկասկած մեր պարծանքն են, հնարավորություն են ընձեռում ոչ միայն վերականգնելու պատմական կուպաժները, այլ նաև դրանք դարձնելու կոլեկցիոն։

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք: