ARARAT Ծիրան
Ծիրանը Հայաստանի ոսկին է, իսկ ARARAT Apricot-ը մեր կողմից հավաքված արևի ճառագայթներն են: Այս ըմպելիքը ARARAT հայկական կոնյակի արտադրության ու մեր նորարարությունների, ստեղծագործական որոնումների դարավոր ավանդույթների համադրության արդյունք է: Մենք համատեղել ենք հայկական լեգենդար կոնյակը և ծիրանի յուրօրինակ համը:
Բնութագիր
ծավալ
0,5, 0,7/0,75 լ
թնդություն
30% կամ 35%
Կարեվոր
մանրամասներ
Գույն
Ոսկե, արևոտ, սաթի արտացոլումներով
Համ
Հասած մրգերի և ծիրանի ջեմի հագեցած նրբերանգները վերածվում են քաղցր ծիրանի համտեսի:
Բույր
Կոնյակի երանգների և հասած ծիրանի ու քաղցրահամ-վանիլային նրբերանգների համադրություն:
Ընտրեք
պահը
կոկտեյլներ
Armenian Gluhwein
Որքան բարդ է բաղադրատոմսը, այնքան ավելի հեշտ է սխալվելը: Բարեբախտաբար ARMENIAN GLUHWEIN-ի դեպքում յուրաքանչյուր բաղադրիչ իր տեղում է: Կարմիր չոր գինու հիմքը նորովի է բացահայտվում ARARAT Apricot և ARARAT Coffee խմիչքների հետ, իսկ այնպիսի դասական հավելումները, ինչպիսիք են դարչինը, նարինջը և մեխակը, կոկտեյլին հաղորդում են տոնական և ուրախ տրամադրություն:
Cascade
Բաղադրատոմսում իդելականորեն հավասարակշռված են լիմոնի թթվությունը և տտիպ սուրճը, ARARAT կոնյակն օգնում է նրանց ավելի լավ բացահայտվել ամեն նոր կումի հետ: Շունչդ կտրվում է խմիչքից, ինչպես և Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի տեսարանից:
ARARAT Apricot & apple juice
Պարզ և միևնույն ժամանակ հետաքրքիր, թեթև ու պայծառ. ARARAT Apricot և խնձորի հյութ:Անգամ բաղադրիչների գույներն են տրամադրություն բարձրացնում: Իսկ խնձորի և լայմի նուրբ թթվաշությունը հիանալիորեն համադրվում է ծիրանի քաղցրության հետ: