Դարձեք ARARAT թանգարանի հյուր

Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ
միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը,
ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և
ստեղծագործական կիրքը:

ՀԱՄՏԵՍ և ՇՐՋԱՅՑ

Ararat
Ստանդարտ փաթեթ

Ընկղմվեք ARARAT-ի պատմության մեջ՝ մասնակցելով թանգարանային շրջայցին, որը միաժամանակ հնացման մառանի մասն է։ Շրջայցն ավարտվում է հետևյալ կոնյակների համտեսով՝ ARARAT «Երեք աստղ» 25մլ և ARARAT «Անի» 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։

4,500 AMD
VDNH
Ընդլայնված փաթեթ

Բացահայտեք վարպետության եզրերը և այցելեք հնացման մառաններ ARARAT թանգարանի շրջայցի ընթացքում։ Շրջայցի ավարտին կհամտեսեք ARARAT «Ախթամար» 25մլ, ARARAT «Նաիրի» 25մլ և ARARAT «Վասպուրական» 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։

10,000 AMD
Арарат Априкот
ARARAT FLAVORS

Այս շրջայցը հիասքանչ ընտրություն կդառնա նրանց համար, ովքեր սիրում են վառ տպավորություններ և մշտապես փնտրում են նոր համային համադրություններ: Դուք կփորձեք ARARAT-ի տարբեր համեր՝ յոթամյա ARARAT «Անի» 25մլ, ARARAT Apricot 25մլ և ARARAT Coffee 25մլ՝ քաղցրավենիքի և ջրի հյուրասիրությամբ։

7,500 AMD
Ararat tour
ARARAT 10

ARARAT 10 համեմատական համտեսը եզակի հնարավորություն է բացահայտելու ARARAT տասը տարեկան երեք կոնյակների՝ «Ախթամար» 25 մլ, «Հայաստան» 25 մլ և կոլեկցիոն «Դվին» 25 մլ, կուպաժների համահոտային առանձնահատկությունները և վարպետության եզրերը։ Մենք կծանոթանանք կոնյակագործ վարպետների բծախնդիր և ստեղծագործ աշխատանքին՝ կերտելու յուրօրինակ, անկրկնելի կուպաժ յուրաքանչյուր ARARAT կոնյակի համար։ առանձնահատկությունները և արտադրության գաղտնիքները։

12,000 AMD

Ֆիրմային խանութ

Սկսեք հավաքել ARARAT կոնյակների ձեր հավաքածուն

Թանգարանին կից մեր ֆիրմային խանութում ներկայացված են ARARAT կոնյակների գամմայի ամբողջ տեսականին: Այստեղ դուք կարող եք ձեր և ձեր մտերիմների համար ընտրել խմիչքներ ինչպես դասական շարքից, այնպես էլ երկար հնացումով կոնյակների կոլեկցիոն արտադրատեսակներից: Խորհրդատուները կօգնեն նաև ընտրել համապատասխան գավաթներ՝ համտեսման ճիշտ ծիսակատարության համար:

ԿԱՊ

ՀՀ, Երևան 0082, Ծովակալ Իսակովի պող․ 2
Խանութը բաց է՝ երկ․-Կիր., 10։00 – 19։00

Խանութ +374 10510160
Թանգարան + 374 10510149

Թողեք ձեր կարծիքը
Instagram և Facebook
հարթակներում