Մեր կոնյակները
Լեգենդար կոնյակի համի ժամանակակից մարմնավորումը
ARARAT կոնյակներից յուրաքանչյուրն օժտված է յուրահատուկ փնջով: Այն ձևավորվում է Հայաստանի խաղողի այգիներում, բնավորություն է դրսևորում թորման ընթացքում, հասունանում է կովկասյան կաղնեփայտից պատրաստված տակառներում հնացման ժամանակ, ծավալ է ձեռքբերում՝ աղբյուրի ջրի ավելացմամբ և ամբողջ ուժով բացահայտվում է գավաթում:
Համային ներկապնակի բազմազանությունը` արևահամ մրգերը և մեղրա-ընկուզային համադրությունները, կարամելի քաղցր նոտաները և սուրճի թեթևակի տտիպ համը քաջ հայտնի են գնահատողներին բազմաթիվ երկրներում: Ծանոթացե՛ք բրենդի կոնյակների լայն տեսականուն մեր կայքում և ընտրե՛ք Ձեր ARARAT-ը:
