Արտադրության հիմքերը դրվել են 1887 թվականին
Փորձառու գինեգործ Վասիլի Թաիրովը ոգեշնչում է իր եղբորը՝ առաջին առևտրականների միավորման վաճառական Ներսես Թաիրյանին, բացել կոնյակի արտադրություն և այնտեղ ներդնել թորվածքների ստացման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:
899 թվականին ձեռնարկությունն անցնում է ռուսական «Շուստով և որդիներ» գործընկերությանը և շուտով միջազգային համբավ է ձեռք բերում: Գործարանի տեխնոլոգ Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է «Ֆին-Շամպայն Ընտիր»-ի` հայկական խաղողի բերքահավաք կոնյակի առաջին բաղադրատոմսը, որը Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսում շահում է Գրան Պրի:
Շնորհիվ Մկրտիչ Մուսինյանցի քաջության`գործարանը կարողանում է գոյատևել հեղափոխության ընթացքում: Նա պահպանում է կոնյակի թորվածքների թանկարժեք պաշարը, որը մինչ օրս պահվում է Երևանի կոնյակի գործարանի տակառներում:
1923 թվականին գործարանը դառնում է «ԱՐԱՐԱՏ» տրեստի մի մասը: Խորհրդային շրջանի ձեռքբերումները կապված են Մարկար Սեդրակյանի անվան հետ: Վարպետը, ով իր ստեղծագործությունը նվիրել է Հայաստանին, ստեղծել է Ախթամար, Նաիրի, Դվին հայտնի կոնյակները: Սեդրակյանի օրոք ԵԿԳ-ն ձեռք է բերում հուշարձան-շենքը, ստեղծվում է արտահանման ապրանքների և նվերների արտադրամասը:
Այսօր ARARAT-ը կյանքի ամենատարբեր պահերի անբաժան մասն է, երբ մտերմիկ հարաբերությունների ջերմությունը լրացվում է ARARAT կոնյակի՝ անմիջապես սրտից բխող ջերմությամբ։