ARARAT ԱԽԹԱՄԱՐ

ARARAT Ախթամար

Հայկական ARARAT «Ախթամար» կոնյակը, որն այդպես է անվանվել ի պատիվ քաջ երիտասարդի հանդեպ Թամար թագուհու տածած սիրո մասին պատմող լեգենդի, ըստ որի երիտասարդը հանուն նրա յուրաքանչյուր գիշեր կտրել-անցել է Վանա լճի սառը ջրերը, այսօր ինքն է ծնում լեգենդներ: Մենք ստեղծել ենք բացառիկ կուպաժ`տասնհինգից ավելի թորվածքներից` ապահովելով այս 10 տարեկան կոնյակը լիարժեք, փափուկ, թավշյա և հաճելի տտիպ համով, որն անընդհատ բացվում է ըմբոշխնելու ընթացքում:

Բնութագիր
ծավալ
0,05, 0,20/0,25, 0,5, 0,70/0,75 լ
թնդություն
40%
հնացում
10 տարի
5
(233 ձայներ)
Գնահատեք այս ապրանքը
ԿԱՐԵՎՈՐ մանրամասներ
Color
Գույն
Գույն

Սաթի տաք նրբերանգները շողում են թույլ պղնձագույն երանգներով:

Taste
Համ
Համ

Ծավալային և քաղցր, համադրում է սալորաչրի ու դարչինի ուժեղ նոտաները:

Flavor
Բույր
Բույր

Մեղրամոմ, հնդկական ընկույզ և կաղնի: Զգացվում են նաև սալորաչրի և վանիլի նրբերանգները:

ARARAT Akhtamar
ԸՆՏՐԵՔ ՊԱՀԸ
ARARAT ԱԽԹԱՄԱՐ

Վայելեք պահը ARARAT Akhtamar-ով

Հայկական ARARAT «Ախթամար» կոնյակը կարող է դառնալ ձեր հատուկ երեկոյի կամ իրադարձության էլեգանտ ուղեկիցը, երբ վերջինիս համտեսի ընթացքում ձեզ համար կբացահայտվեն նոր նրբերանգները, որոնք կազմում են ARARAT- ի համի լեգենդը:

ՀԱՄԻ ԼԵԳԵՆԴ
ARARAT ԱԽԹԱՄԱՐ

ARARAT Akhtamar-ի համտեսման եղանակները

Հատուկ ընտրված անհատական բաժակներից հայկական ARARAT «Ախթամար» կոնյակի համտեսը կստեղծի թեթևության և հարմարավետության մթնոլորտ, ինչպես նաև կբացահայտի այս 10 տարեկան ARARAT կոնյակի բոլորովին նոր սահմանները: Դուք կարող եք գավաթը հարմար կերպով տեղադրել ձեր ափի մեջ և մի փոքր տաքացնել խմիչքը ձեր ջերմությամբ: Դա հնարավորություն կտա բացահայտել վերջինիս թավշյա բնույթը: Գավաթն իր առանցքի շուրջ կոկիկ պտտեցնելով և այդ կերպ համտեսը շարունակելով` կարող եք զգալ Ախթամար կոնյակի բոլոր բացառիկ նրբերանգները, որոնք կազմում են ARARAT համի լեգենդը:

 

 

 

Ծանոթացեք մեր հավաքածուին

Համի բացառիկ բնութագրերն ապրանքանիշի կոնյակները հանրահռչակել են Հայաստանի սահմաններից դուրս: ARARAT տեսականին առաջարկում է համապատասխան ըմպելիք ցանկացած առիթի համար: Իմացեք ավելին մեր տեսականու մասին՝ այցելելով մեր կայք: