Խաղողի օղի
SPIRIT 1887
ARARAT Spirit 1887 խմիչքը պրեմիում օղի է՝ Արարատյան դաշտավայրի հատընտիր խաղողի հիմքով։ Կրկնակի թորումը և բնական աղբյուրի ջուրը ձևավորում են անաղարտ և փափուկ բնույթ։
բնավորության
հիմքը
փորձ
Երևանի կոնյակի գործարանի ավանդույթները և խաղողի հետ աշխատելու՝ 1887 թվականից ձևավորված փորձը
Արարատյան դաշտավայրի հատընտիր սպիտակ խաղողը բացահայտվում է օղու նուրբ բույրի, փափուկ բնավորության և նրբագեղ հետհամի միջոցով։
Կրկնակի թորումը, բնական աղբյուրի ջուրը և նուրբ ֆիլտրացիան նպաստում են խմիչքի անաղարտությանն ու փափկությանը։
ներդաշնակություն
Հատապտղային թարմությունը և սպիտակ պղպեղի համեմունքային նրբերանգը համադրվում են խաղողի առաջին տերևի և ընկույզի նուրբ նոտաների հետ։
Մետաքսե կառուցվածքն ու նուրբ հանքայնությունը վերածվում են մաքուր հետհամի՝ հատապտղային նրբերանգներով։
մատուցում
Թեթևակի սառեցված, բայց ոչ սառցային մատուցումը պահպանում է խմիչքի փափկությունը և բացահայտում բույրի նուրբ դիմագիծը։
Մաքուր վիճակում մատուցումը՝ թափանցիկ բաժակներով, ընդգծում է խմիչքի անաղարտ բնույթը։
Նուրբ համերի և տարատեսակ ուտեստների հետ համադրությունը բացահայտում է խմիչքի գաստրոնոմիկ բնավորությունը։
Խմիչքի անաղարտությունն ու նրբությունը ձևավորվում են կրկնակի թորում անցած սպիրտների մանրակրկիտ ընտրության, կուպաժավորման, ցածր ջերմաստիճանում աերացիայի և բազմաստիճան ֆիլտրացիայի շնորհիվ։
Ոչ։ Խաղողը ARARAT Spirit 1887-ի համային հավելումը չէ, այլ այն հումքը, որից ստացվում են խմիչքի սպիրտները։
ARARAT Spirit 1887-ի հիմքում միայն Արարատյան դաշտավայրի հատընտիր սպիտակ խաղողն է, որը խմիչքին հաղորդում է յուրահատուկ և նուրբ համային դիմագիծ։
ARARAT Spirit 1887 խաղողի պրեմիում օղու և ARARAT կոնյակների համար օգտագործվում է Հայաստանում աճեցված նույն հատընտիր սպիտակ խաղողը։ Դրանից ստացված գինենյութը կրկնակի թորվում է Երևանի կոնյակի գործարանի շարանտային տեսակի ալամբիկներում։
Թորումից հետո ARARAT Spirit 1887-ի և ARARAT հայկական կոնյակների արտադրական ուղիները բաժանվում են։ ARARAT Spirit 1887-ի համար ընտրվում են միայն առանձնահատուկ և նուրբ բուրային դիմագիծ ունեցող սպիրտները։ Կաղնե տակառներում հնացման փոխարեն, ընտրված սպիրտները խառնվում են բնական աղբյուրի մաքուր ջրի հետ, ապա` անցնում բազմաստիճան նուրբ ֆիլտրացիա։ Արդյունքում ստացվում է բացառիկ փափկությամբ և նրբագեղ օղի։
Խմիչքում հատապտղային թարմությունը համադրվում է սպիտակ պղպեղի թեթև համեմունքի ու խաղողի տերևի և ընկույզի նուրբ նոտաների հետ։ Այս համային փունջը ձևավորում է խմիչքի փափուկ, նուրբ և հեշտ ըմպվող բնույթը։
Օգտագործվում են Արարատյան դաշտավայրում աճեցված սպիտակ խաղողի հատընտիր տեսակներ։
ARARAT Spirit 1887 խաղողի օղին արտադրվում է առանց շաքարի հավելման։
Ոչ։ Խմիչքն արտադրվում է խաղողի հումքից և գլյուտեն չի պարունակում։
ARARAT Spirit 1887 պրեմիում օղին Երևանի կոնյակի գործարանի՝ խաղողի հետ աշխատանքի և թունդ ըմպելիքների թորման գրեթե 140 տարվա ընթացքում ձևավորված փորձի ու ավանդույթների շարունակությունն է։
ARARAT Spirit 1887 պրեմիում օղին ստեղծվում է Երևանի կոնյակի գործարանի ավանդական՝ շարանտային տեսակի ալամբիկների կիրառմամբ։
Ալամբիկներում կրկնակի թորումը հնարավորություն է տալիս պահպանելու խաղողի հումքին բնորոշ նուրբ բուրային դիմագիծն ու բնույթը։
Հիմնական տարբերությունը հումքի և թորման եղանակի մեջ է։ ARARAT Spirit 1887-ի համար օգտագործվում է հատընտիր սպիտակ խաղող, որը կրկնակի թորվում է ավանդական պղնձե՝ շարանտային տիպի ալամբիկներում։ Ավանդական հացահատիկային օղու արտադրության ժամանակ, սովորաբար օգտագործվում են ռեկտիֆիկացիոն սյուներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալու բարձրակարգ, չեզոք սպիրտ։
Ալամբիկներում կրկնակի թորումը հնարավորություն է տալիս խաղողի սպիրտում պահպանելու սկզբնական հումքին բնորոշ նուրբ բուրային դիմագիծը։ Թորումից հետո ընտրված սպիրտները խառնվում են բնական աղբյուրի մաքուր ջրի հետ և անցնում բազմաստիճան նուրբ ֆիլտրացիա, որի շնորհիվ ARARAT Spirit 1887 խաղողի պրեմիում օղին ձեռք է բերում իրեն բնորոշ փափկությունն ու նուրբ բնույթը։