News
24.08.2025

ARARAT x «Ոսկե ծիրան»

ARARAT x «Ոսկե ծիրան»

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի նախօրեին Երևանի կոնյակի գործարանի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական թիմերը կազմակերպեցին հատուկ հանդիպում ինֆլուենսերների հետ։

Հանդիպման շրջանակներում հայկական ինստագրամյան տիրույթի մի շարք ինֆլուենսերներ այցելեցին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարան, ծանոթացան ARARAT հայկական կոնյակի ժառանգությանը, ժամանակակից եզրերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։

Միջոցառումն այնուհետ շարունակվեց Woods կենտրոնում, որի անտառամերձ տանիքներից մեկում ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլների ուղեկցությամբ կազմակերպվել էր քննարկում «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ։ Երեկոյի ավարտին մասնակիցներին մատուցվեց հատուկ նվեր՝ միայն միջոցառման համար նախատեսված սահմանափակ թողարկման ARARAT Apricot խմիչքը՝ հատուկ փաթեթավորմամբ։