ԱՐԱՐԱՏ Նոր Դիզայն

Լեգենդար համի ժամանակակից ձևը

Հպարտ ենք ներկայացնել ARARAT կոնյակների նոր դիզայնը: Մենք թարմացրել ենք փաթեթավորումները, որոնք,
դառնալով ավելի ժամանակակից, միևնույն ժամանակ լիովին արտացոլում են ձեզ լավ ծանոթ այդ
խմիչքների բնութագրերը:

 

Standart
Premium
Super-premium

Անփոփոխ են մնացել ARARAT կոնյակների որակը և համը: Ավանդական տեխնոլոգիայով արտադրված
կոնյակները մարմնավորում են դարերի փորձն ու վարպետների ժառանգությունը:

Մենք պահպանել ենք ARARAT-ի ճանաչելի ոճը, սակայն, ընդգծել ենք երիտասարդ, պրեմիում և սուպեր
պրեմիում դասի կոնյակների փաթեթավորման տարբերությունները: Այժմ հեշտ է հասկանալ, թե կոնկրետ
որ ապրանքն է ձեր առջև: Այս ամենը կնպաստի, որպեսզի դուք հեշտությամբ կողմնորոշվեք և գտնեք ձեզ
հատուկ ARARAT կոնյակը:

Որակի խորհրդանիշ

Մենք պահպանել ենք ARARAT կոնյակների որակի խորհրդանիշ Փյունիկը, որն առկա է բոլոր նորացված
ARARAT փաթեթավորումների վրա և հաստատում է մեր կոնյակների անփոփոխ բարձր որակը:

Այս առանձնահատկությունը, զուգորդված ARARAT հայտնի պատկերանիշ երեք «A» մեծատառերի հետ,
ընդգծում է ապրանքանիշի յուրահատկությունն ու պրեմիում որակը: Նոր փաթեթների յուրօրինակ դիզայնի
տարրերը հաստատում են հայկական լեգենդար կոնյակի իսկությունն ու որակը:

 

Newdesign
Շշերի վրա առկա է դաջված ապրանքային նշանը՝ փռված թևերով «А» մեծատառով արտահայտված Փյունիկը:
Newdesign
Փյունիկի պատկերն առկա է նաև խցանի վրա: Խորհրդանիշի կարևորագույն բաղկացուցիչն է նաև ARARAT-ի հիմնադրման տարեթիվը:
Newdesign
Տուփի վրա Փյունիկը ընդգծված է ոսկեգույն փորագրությամբ և ներդաշնակորեն զուգորդվում է այլ տարրերի հետ:

Տարրերի գեղեցկությունը

Բացահայտում է ARARAT– ի իրական ոգին և իսկությունը:

 

 

ARARAT Հինգ Աստղ
ARARAT ԱԽԹԱՄԱՐ
ARARAT ՆԱԻՐԻ

Հայաստանի համար ավանդական զարդանախշերն ու դեկորի տարրերը ARARAT նոր շշերի վրա վերափոխվել են մեր կոնյակների որակն ու համը բնութագրող եզակի խորհրդանիշների:

Նոր գեղագիտություն
Շշերի նոր ձևը, նորացված պիտակներն ու նվերների փաթեթավորումը ARARAT կոնյակները դարձնում են ավելի ժամանակակից և եզակի:

Հատկապես հնացումն է մեզ հուշում կոնյակի համի և հոտի յուրահատկությունները: Մենք փաթեթավորման վրա ընդգծել ենք տարիքային բլոկը, և այժմ դուք հեշտությամբ կարող եք գտնել ձեր նախընտրած կոնյակը:

Մենք մշակել ենք Անի կոնյակի 7-ամյա նոր խառնուրդ, որը ստեղծվել է ARARAT կոնյակի արտադրության բոլոր ավանդույթներին համաձայն՝ բազմաբնույթ բույրով, առատ ու հարուստ համով:

Անկրկնելի Ախթամար և Նաիրի

Ախթամարի և Նաիրիի փաթեթավորման դիզայնը փոքր-ինչ տարբերվում է ARARAT տեսականու այլ կոնյակներից, ինչն ընդգծում է դրանց առանձնահատուկ, հարուստ բնավորությունը`նվերի ընտրությունը դարձնելով հիանալի:

ARARAT ԱԽԹԱՄԱՐ
ARARAT Ախթամար - Փաթեթի հարուստ և թավշյա գույնն արտացոլում է կոնյակի համի բնույթը:
ARARAT ՆԱԻՐԻ
ARARAT Նաիրի - Տուփի յուրահատուկ դիզայնն արտացոլում է կոնյակի պրեմիում որակը:
ARARAT հավաքածու