Արտավազդ Փելեշյանի այցը ARARAT թանգարան
Դեկտեմբերի 19-ին ARARAT թանգարանը հյուրընկալեց կինոգործիչ Արտավազդ Փելեշյանին, ում «դիստանցիոն մոնտաժի» տեսությունը թողեց իր անգերազանցելի հետքը համաշխարհային կինեմատոգրաֆիայում։
Թանգարանում Արտավազդ Փելեշյանին ներկայացվեց ARARAT լեգենդար կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը, որին հաջորդեց ARARAT-ի ամենագեղարվեստական կոնյակի՝ Ախթամարի համտեսի ծիսակարգը։ Ախթամար կոնյակը բազմիցս է հանդիսացել ստեղծագործական տարբեր համագործակցությունների առարկա՝ իր փաթեթավորմամբ ներկայացնելով թե ՛ ժամանակակից նկարիչների աշխատանքները, թե՛ հայկական կինոյի ժառանգությունը։
Վարպետը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց թանգարանի գանձարան, որտեղ պահվում են հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը ներկայացնող բացառիկ կոնյակների նմուշներ։
Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ARARAT կոնյակների աջակցությամբ կայացավ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը, որը Վարպետի առաջին աշխատանքն է 27 տարվա ընդմիջումից հետո։ Ֆիլմի կիզակետում հենց բնությունն է այնպիսին ինչպիսին այն կա։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը: