Իրադարձություններ
12.12.2017

“Բաց դռների օրերը” ԱՐԱՐԱՏ թանգարանում

“Բաց դռների օրերը” ԱՐԱՐԱՏ թանգարանում

Երկու հոբելյանների՝ հայկական կոնյակագործության 130 ամյակի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50 ամյակի խորհրդանշական տարում, ԱՐԱՐԱՏ թանգարանը իր այցելուներին հատուկ հնարավորություն ընձեռեց ճանապարհորդելու հայկական կոնյակագործության պատմության միջով և նորովի ներկայացրեց մեծն վարպետի գլուխգործոցները:

Թանգարանում տեղադրված էին հատուկ էկրաններ, որոնց վրա կկենդանանում էին Սարյանի կտավները՝ ներկայացնելով անկրկնելի, վառ և հիրավի վարպետի վրձնին բնորոշ երանգների խաղը:

Միջթանգարանային համագործակցության արդյունքում ստեղծված այս նախագիծը նպատակ ունի լրացուցիչ հետաքրքրություն արթնացնել մեծն հայ գեղանկարչի հանդեպ, ում արդարացիորեն անվանում են «Հայաստանի ժպիտը»: Բաց դռների օրերին այցելուները ԱՐԱՐԱՏ թանգարանով անվճար էքսկուրսիայի հնարավորությունից բացի ստացան նաև մինչև 2018թ.-ի Մարտի 31-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան անվճար այցելելու տոմս, որտեղ կկարողանան ծանոթանալ նկարչի լայնածավալ ստեղծագործությունների հավաքածուներին:

«Մեզ համար չափազանց կարևոր է այս նախագիծը և մայրաքաղաքի մյուս խորհրդանշական թանգարանների հետ համագործակցությունը : Կուզենայի հավատալ , որ նման նախագծերը մեր լսարանի մոտ առաջ կբերեն բոլորովին նոր վարքագիծ և ընտանիքի կամ ընկերների հետ Երևանի հրաշալի թանգարաններում ժամանակ անցկացնելը կդառնա էլ ավելի տարածված , հատկապես տոների ընթացքում , այդպես ասած , չեկին լինել ոչ միայն ակումբներում , ռեստորաններում , այլ նաև թանգարաններում : Այս նախագծով մենք ջանում ենք ցույց տալ , որ թանգարանը ոչ միայն նպատակակետ է , այլ գրավիչ ճանապարհորդություն »,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն :

Այս տարվանից սկսած ԱՐԱՐԱՏ թանգարանում մշտապես ցուցադրվում է վարպետի 1933թ.-ի «Ղամարլու» նկարը (թուղթ, մատիտ, սանգինա, 11×13 սմ ):

Ամանորի նախաշեմին անցկացվող «Բաց դռների օրեր» միջոցառումը կեզրափակի ԱՐԱՐԱՏ թանգարանի այս տարում անցկացված մշակութային միջոցառումների շարքը, որոնցից հարկ է նշել ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն՝ հանրային ձևաչափով անց կացվող attainment նախագիծը: ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր կհանդիպեն ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի ռեժիմով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար:

ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոյի հյուրերն արդեն հասցրել են լինել Տրետյակովյան պետական պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Իտալիայի ժամանակակից արվեստի տեսաբան Դանիլո Էկկերը և հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը: