Իրադարձություններ
26.12.2018

«Ազնավուր: Կյանքի պահեր» լուսանկարների բացառիկ ցուցահանդես

«Ազնավուր: Կյանքի պահեր» լուսանկարների բացառիկ ցուցահանդես

Դեկտեմբերի 22-ին և 23-ին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ Թանգարանում հերթական անգամ անցավ «Բաց դռների օրեր» միջոցառումը, որն այս տարի նվիրված էր լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքի նոր եզրին:

Այսպես, միջոցառման այցելուները այս տարի ԱՐԱՐԱՏ Թանգարանի դասական շրջայցից բացի հնարավորություն ունեցան բացահայտել նաև մեծն արտիստի կողմից արված լուսանկարների «Ազնավուր: Կյանքի պահեր» բացառիկ ցուցահանդեսը:

Ինչպես Ճապոնիան դարձավ ոգեշնչման անսպառ աղբյուր Շառլ Ազնավուրի համար, և ինչպես են սովորական մարդկանց պատկերները հանգավորվում մաեստրոյի երգերի հետ: «Ազնավուր: Կյանքի պահեր» ցուցահանդեսը վիզուալ հագեցած պատմություն էր, որը նորովի բացահայտեց մաեստրոյի ամենահայտնի հիթերը հազարավոր այցելուների համար։ Յուրաքանչյուր նկար մի կարճ նովել էր, գովերգ՝նվիրվածկյանքիամենատարբերակնթարթներին։