ARARAT-ը թարմացնում է պրեմիում շարքի պիտակների դիզայնը
ARARAT-ը ներկայացնում է իր պրեմիում շարքի՝ ARARAT Ani և ARARAT Akhtamar հայկական կոնյակների, ինչպես նաև ARARAT Flavours հավաքածուի պիտակների նորացված դիզայնը։
Նախաձեռնության նպատակն է առավել ընդգծել բրենդի տեսողական ինքնությունը և բարձրացնել արտադրանքի ճանաչելիությունը վաճառքի կետերում։ Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են բացառապես արտաքին ձևավորմանը։ Այսպես, արտադրանքի բաղադրատոմսերը, որակը և համային առանձնահատկությունները մնում են անփոփոխ՝ պահպանելով այն բարձր վստահությունն ու գնահատանքը, որը տարիների ընթացքում վաստակել են սպառողների շրջանում։
Նոր դիզայնի մշակման ընթացքում զգուշորեն պահպանվել են նախորդ պիտակների հիմնական տարրերը՝ ապահովելով բրենդի շարունակականությունն ու ճանաչելիությունը։ Միևնույն ժամանակ, թարմացված ձևավորումն ավելի արտահայտիչ, ժամանակակից և աչքի ընկնող տեսք է հաղորդում ամբողջ շարքին՝ ընդգծելով արտադրանքի պրեմիում բնույթը։
Փոփոխությունների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ARARAT Flavours հավաքածուին։ Պիտակների նոր ձևավորումն ավելի արտահայտիչ է դարձել և առավել ակնհայտ է ընդգծում յուրաքանչյուր խմիչքի անհատականությունը՝ ավելի վառ ներկայացնելով դրա համային բնութագիրը։ Յուրաքանչյուր համի առանձնահատկությունն արտացոլող առավել ընդգծված տեսողական տարրերի շնորհիվ, հավաքածուն ձեռք է բերել ավելի ինքնուրույն կերպար և դարձել է առավել հեշտ տարբերակելի ARARAT-ի դասական հայկական կոնյակներից։ Այս մոտեցումը սպառողին կօգնի ավելի արագ կողմնորոշվել տեսականու մեջ և ընտրել այն խմիչքը, որն առավել համապատասխանում է իր համային նախասիրություններին։
Նոր դիզայնը դարձնում է ARARAT-ի ընտրությունն առավել հեշտ՝ թույլ տալով սպառողներին ավելի արագ ճանաչել իրենց նախընտրած բրենդը վաճառքի կետերում։ Այն նաև նորովի է բացահայտում ARARAT-ի բնավորությունը՝ պահպանելով այն ամենն, ինչի համար սպառողները գնահատում են ARARAT-ը՝ անզիջում որակը, ճանաչելի համը և ավանդույթներին հավատարմությունը։