նորություններ
21.07.2026
Սև Օհանյանն այցելեց ARARAT թանգարան
Ամերիկահայ կինոպրոդյուսեր, սցենարիստ Սև Օհանյանն իր հայրիկի հետ այցելեց ARARAT Թանգարան։ Հիշեցնենք, որ Սև Օհանյանի «Մեղսավորները» ֆիլմն այս տարի ներկայացվել է «Օսկար»-ի ռեկորդային 16 անվանակարգում և արժանացել ամերիկյան կինոակադեմիայի մի քանի բարձրագույն մրցանակի:
Այցի ընթացքում հյուրերը բացահայտեցին ARARAT հայկական կոնյակի պատմությունն ու ժամանակակից եզրերը։ Սև Օհանյանը կանգ առավ նաև ARARAT-ի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի երկարամյա համագործակցությունը խորհրդանշող տակառի մոտ, այնուհետև շարունակեց այցն հնացման մառանի այլ հատվածներում՝ ծանոթանալով ARARAT-ի վարպետության պատմությանը։ Այցն ավարտվեց ARARAT հայկական կոնյակների համտեսի ծիսակարգով։
Other News
նորություններ
/
23.10.2026
Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։
նորություններ
/
14.09.2026
Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Երևանի կոնյակի գործարանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ARARAT թանգարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր։
նորություններ
/
08.09.2026
ARARAT-ը թարմացնում է պրեմիում շարքի պիտակների դիզայնը
ARARAT-ը ներկայացնում է իր պրեմիում շարքի՝ ARARAT Ani և ARARAT Akhtamar հայկական կոնյակների, ինչպես նաև ARARAT Flavours հավաքածուի պիտակների նորացված դիզայնը։